ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Փոխոստիկանապետ
«ԵԱՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքում ու հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններին։
Նա մանրամասնեց, որ եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը Հայաստանը կտա նաև ՌԴ քաղաքացիներին։
Լրագրողների հարցին, թե սա պատասխան է ՌԴ-ին, որն արգելել է ՀՀ վարորդական վկայականներով ՌԴ-ում գործունեություն ծավալել, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ՝ միասնականացում ապահովելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունենք, որ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված կկարողանանք հասնել արդյունքի. Շավարշ Քոչարյան
- Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ խտրական օրենք է ընդունել. Շավարշ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում