Գերմանական Lidl հայտնի ցանցն իր կողմից առաջարկվող ուղևորությունների մեջ ներառել է Հայաստանը
Գերմանական հայտնի «Lidl» բյուջետային սուպերմարկետների ցանցը, որն ունի նաև «Lidl voyages» տուրիստական ծառայությունը, Ֆրանսիայում իր կողմից առաջարկվող ուղղությունների մեջ է ներառել նաև Հայաստանը։
«Lidl»-ն իր այցելուներին առաջարկում է գալ Հայաստան՝ 7 օրը սկսած 899 եվրոյից, որի ընթացքում հնարավոր կլինի բացահայտել Հայասանի մշակութային հարստությունը։ Զբոսաշրջիկներն այս փաթեթը ձեռք բերելով հնարավորություն կունենան բացահայտել Երևանը, այցեր են նախատեսված Խոր Վիրապ, Արենի, Նորավանք, Սուրբ Էջմիածին, Սաղմոսավանք, Սևան, Գոշավանք, Գառնի, Գեղարդ։
Հայաստան այցը գովազդվում է «Հայաստանի հրաշքը» կարգախոսի ներքո։