Հայկ Մարության. Ինչպե՞ս կարող է մարդ մտածել հրաժարականի մասին
«Ինչի՞ մասին է խոսքը: Մենք նոր ենք սկսել»,- լրագրողների հետ ճեպազրուցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք երբևէ վարչապետի հետ չի քննարկվել իր հրաժարականի հարցը։
Նա նշեց, որ իրենք 6500 քմ մանկապարտեզներից հետ են բերել համայնքին, երկու միլիարդ դրամով մեծացրել են բյուջեն, հետ են բերում այգիները, վերանայում են բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում են սկսում, մեծ պլաններ ունեն։
«Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Բացել ենք նոր հիմնարկներ, երբևէ չեն եղել, Երևանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կարողանանք անկախ լինել, կարողանանք իրագործել մեր առջև դրված խնդիրները:
Այս ամեն ինչն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ մտածել, որ հրաժարական տա: Ինչո՞ւ․Հրաժարական տամ, որ այլևս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,-ասաց Հայկ Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Հայկ Մարությանի համար որպես քաղաքապետ այս աշունը կլինի վերջինը
- Հայկ Մարությանի հրաժարականի հարցը իշխանության օրակարգում է. «Հրապարակ»