Կադրային փոփոխություններ՝ Փաստաբանների պալատում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՓՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը:
ՓՊ նախագահի տեղակալի ընդհանուր գործառույթներն են՝
համակարգում է Փաստաբանների պալատի hանրային պաշտպանի գրասենյակի վերահսկողական աշխատանքները.
վերահսկողություն է իրականացնում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման և պրակտիկայի ամփոփման նկատմամբ.
համակարգում է Փաստաբանների պալատի ժամանակավոր կամ մշտական այլ հանձնախմբերի, հանձնաժողովների, ակումբների, աշխատանքային խմբերի կամ այլ կառույցների աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան