Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս. Ռուբինյան
«Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը չունի կաշկանդվածություն արտաքին հարաբերություններում իր շահերը պաշտպանելու հարցում»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Բաբաջանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի ծանրակշիռ ներկայություն ունի ՀԱՊԿ-ում, քան մենք՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ Հայաստանը։
«Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս, ամեն ինչ այդքան պարզ է։ Ես Ձեզ կրկին հորդորում եմ՝ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը ու սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով», - ասաց Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ միայն նրա համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի. Արման Բաբաջանյան
- Փոխնախարարը՝ ՌԴ-ից ձեռք բերվող զենքի գնի մասին
- ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի անուղղակի ազդեցություն, բայց կշիռ՝ ոչ. ԱԳ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին