Անջելինա Ջոլին սովորում է մարտարվեստ
Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին իր երկվորյակ երեխաների՝ Նոքսի և Վիվիենի հետ սկսել է սովորել մարարվեստ։ Այդ պատրաստումը կօգնի նրան Marvel-ի չինացի ռեժիսոր Խլոյ Չժաոյի «Հավերժականներ» ֆիլմում սուպերհերոսուհու դերի մարմնավորման ժամանակ։
«Այժմ անհրաժեշտ է, որ ես շատ մարզվեմ Թենի համար։ Նա այնքան դրական և ակտիվ է»,- kulturomania.ru –ի հաղորդմամբ՝ ասել է դերասանուհին լրագրողներին։
«Հավերժականները» պատմում է գերմարդկանց ռասայի մասին, որը պետք է պաշտպանի Երկիրն այլմոլորակայինների սպառնալիքներից։ Մարտաֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 4-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին