Իրավունք 18:16 10/09/2019 Հայաստան

Լարիսա Ալավերդյան. ՍԴ որոշմանը պետք է արձագանքեին օրենսդիր ու գործադիր մարմինները, դատարանն ու դատախազությունը

Կալանավորված ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները գրեթե ամեն օր անցկացվող ակցիաների ժամանակ պահանջում են՝ դատարանը անհապաղ նիստ հրավիրել, քննության առնել նրա խափանման միջոցի հարցն ու Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Panorama.am-ի հետ զրույցում պնդեց, ՍԴ որոշումից առնվազն բխում է այն, ինչ պնդում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ու աջակիցները, այն է, Սահմանադրությանը հակասում են թե նրա ձերբակալումը, թե նրան անազատության մեջ պահելը։

Ալավերդյանը նկատում է, Հայաստանում չկա ոչ նորմ, ոչ էլ պրակտիկա, որով պարտադրվում է, որ ՍԴ որոշումից հետո  դատարանը պետք է անհապաղ նիստ հրավիրի ու քննություն իրականացնի։

«Ես պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանի որոշումների իրականացումը Հայաստանում միշտ խնդրահարույց է եղել։ Մի անգամ չէ, որ բարձրացրել եմ այդ հարցը։ Ո՞վ պետք է կատարի այն, ո՞վ է պատասխանատու այն իրականացնելու համար, եթե չի կատարվում, ի՞նչ պետք է տեղի ունենա։ Ես համարել եմ ու համարում եմ, որ դա ամենախոցելի տեղն է Հայաստանում սահմանադրականության հաստատման մեջ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Իրավաբանն ընդգծում է, շատ են եղել դեպքերը, երբ ՍԴ նույնիսկ ամենալավ որոշումների իրականացումը դրվում է  հարցականի տակ։

«Կրկնում եմ, որ դա պայմանավորված է սահմանադրականության չկայացմամբ։ Ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ դատարանը, դատախազությունը առանց ավելորդ ու Հայաստանը նսեմացնող մեկնաբանությունների, քայլեր ձեռնարկեն, որ ՍԴ որոշումը օրենսդրորեն իրականացվի»,-մանրամասնեց նա։

Նրա խոսքով, Հայաստանն ունի  լավ սահմանադրություն,  շատ բարձր  վարկանիշ ունեցող Սահմանդրական դատարան։

«Հնչեցվող դժգոհությունները Սահմանադրական դատարանի վերաբերյալ ես լուրջ չեմ ընդունում։ Մի քանի մարդկանց ասածը ժողովրդի կարծիք չէ»,-նշում է նա։

Նախկին ՄԻՊ-ն արձանագրում է, ՍԴ-ն որոշում է ընդունում ոչ թե կոնկրետ գործի վերաբերյալ, այլ օրենսդրական այս կամ այլ նորմի մասին։

«ՍԴ վերջին որոշումը շատ կոռկետ է, իրավական առումով իրականությունն ու ճշմարտությունն արտացոլող է։ Նշվում է, որ Սահմանդրությանը չի համապատասխանում կոնկրետ նորմը՝ այս պարագայում Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը։ Ի՞նչ պետք է հետևի դրան։ Իմ կարծիքով, որոշումն անմիջապես պետք է ընկալվի օրենսդիրի ու գործադիրի կողմից որպես ազդանշան, որ փոփոխվի այդ նորմը կամ դրա հետ հետ կապված նորմերի վերանայումը։ Այնինչ, կեղծ քաղաքականացված մեկնաբանություններ են հնչում։ Օրինակ, դատախազության հայտարարությունը կարելի էր ընդունել ամբողջովին, եթե հստակեցնենք, որ դատախազությունն էլ որպես գործադիր մարմին անելիք ունի»,-ասում է Լ. Ալավերդյանը։

Նախկին ՄԻՊ-ն առնվազն գրագետ չի համարում, որ Հայաստանի երկրորդ ննախագահին առաջադրվել է սահմանդրական կարգի տապալման մեղադրանք։

«Նախ և առաջ նման մեղադրանք կարելի էր առաջադրել նաև մյուս կողմին։ Ավելին, մյուս կողմում եղել է մի քաղաքական գործիչ՝ առաջին նախագահը, ով մինչ այդ մի անգամ արդեն տապալել է սահմանադրական կարգը 1996 թվականին։ Որևէ վստահություն ինձ մոտ չի ներշնչել ու չի ներշնչում առաջին նախագահի այն հայտարարությունը, որ իրենք են այդ ընտրություններում հաղթել։ Այն կոչերը որոնք հնչեցվել են 2008-ին, որոնք ես եմ լսել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, այո, դրանք օրենքի ամբողջ խստությամբ պետք է դատական քննության ենթարկվեն։ Հիմա մեղավոր նշանակվել է մի կողմը, իսկ դա արդեն սխալ է։ Եվ երկրորդ, եթե մեղադրվեր նաև մյուս կողմը, ապա համոզված եմ, որ գործընթացը պետք է սկսեր տասը սպանությունների պարզաբանումով։ Եվ գործող վարչապետի այն պնդումը, թե մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, կներեք, ոչ միայն հարցականի տակ է դնում իրավական գործընթացը, այլև հաստատում է, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ իրականացվող այդ գործընթացը ոչ միայն քաղաքականացված է, այլ, ցավոք սրտի,  կա անձնավորված մոտեցում».-կարծիք է հայտնում Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի միջև հեռախոսային խոսակցության հրապարակված գաղտանլսումն էլ փաստել է, որ այդ գործն ամբողջությամբ գտնվում է քաղաքական իշխանության վերահսկողության ներքո։

«Այն, ինչ ընթանում է այսօր, երկրի համար պատվաբեր չէ։ Այն, որ գործընթացը սկսել է քաղաքականացված ու անձնավորված մոտեցումների ներքո, խոսում է այն մասին, որ  այս գործընթացը բավականին խոցելի է, այն պահանջումէ  իրավական ճիշտ մոտեցում»,-նշում է Panorama.am-ի զրուցակիցը՝ չբացառելով, որ սա կարող է  դառնալ հարմար հնարավորություն Հայաստանի դատաիրավական համակարգի հասունացման համար։

Նա նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանի փասաբանները նոր  կամ անհայտ մարդիկ չեն այդ ոլորտում, պորֆեսիոնալ են, ունեն քաղաքացիական  խիզախություն ու ազնվություն, մյուս կողմից գործում ներառված դատավորներն ու դատախազներն էլ անգրագետ չեն, ունեն իրավական բարձր գրագիտություն։

«Հնարավոր է, որ այս պայքարի արդյունքում մենք դուրս գանք որպես իրական իրավական պետության կայացման ճանապարհին։ Ես ցանականում եմ, որ գործընթացը չդիտարկվի որպես Քոչարյանի դեմ։ Բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ գործընթացը գնա իրավական ճանապարհով, ինչին էլ ուղղված է ՍԴ որոշումը»,-ասում է նախկին ՄԻՊ-ը։

Այս պահին, Լ. Ալավերդյանի կանխատեսմամբ, դատարանը սեպտեմբերի 12-ից շուտ նիստ չի հրավիրի, իսկ խափանման միջոցը վերաբերյալ գործընթացը ձգձգվելու է ու երկարացվելու է։
«Ես համոզված եմ, որ որոշակիություն չի մտցվելու»,-նշում  է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}