Համացանցում է հայտնվել Միխայիլ Խաչատուրյանի և դուստրերից մեկի նամակագրությունը
Համացանցում է հայտնվել Միխայիլ Խաչատուրյանի անձնական նամակագրությունը դուստրերից մեկի հետ։ Նա սպառնում է Խաչատուրյան քույրերին, որոնք մեղադրվում են նախնական համաձայնությամբ իրենց հոր սպանության մեջ, դուրս շպրտել տնից, վախեցրել է բռնությամբ և զազրախոսել է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նամակագրությունը հրապարակել է «Московский комсомолец» թերթը։
«Եկեք լավով, կամ ես ձեր ...Կծեծեմ ամեն ինչ համար, կսպանեմ... », - նշած են նամակագրություններում։
Անգելինան պատասխան նամակում դիմում է հորը «դուք»-ով, խոսում է նրա հետ հարգանքով. «Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ համար եք Դուք մեզ դուրս հանում»։
ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Փորձագետները քույրերից Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։ Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։