Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու արթուր Ղազինյանը համոզված է, որ «Ամուլսարի» հանքի շահագործման որոշումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման արդյունքում:
Նա գրում է.
«Այս հանդիպմանը կայացել է նոր գործարք՝ արդեն Նոր Հայաստանի պայմաններով: Սերժ Սարգսյանի պայմաններով կայացած գործարքը չեղարկվել էր՝ իրավիճակի փոփոխության պատճառով:
Հանքը պետք է շահագործվի. սա էր Փաշինյանի որոշումը հանդիպումից հետո և հետագա բոլոր գործողությունները ֆարս էին՝ հիմնավորելու իր այս որոշումը:
«Էլարդ»-ի զեկույցը, կասկածելի հանգամանքներում ծախսված 400.000$-ը, հարուցված քրեական գործը, քննչական խմբի ղեկավարի և ծառայության պետի տեղեկալի պաշտոնանկումը ոչ մի առնչություն չունեին Ամուլսարի հանքի շահագործման հետ, քանի որ, կրկնում եմ, հանքը շահագործելու որոշումը կայացված էր դեռևս անցած տարի:
Մնում է պարզել, թե Փաշինյանի համար ի՞նչն էր անընդունելի արդեն կայացած գործարքում, որ դարձավ ընդունելի «Լիդիանի» հետ հանդիպումից հետո և փոխեց ՀՀ իշխանությունների վերաբերմունքն այս լրջագույն խնդրի հանդեպ:
Նաև կարևոր է հասկանալ, թե Փաշինյանի թիմում բոլո՞րն են բավարարված նոր գործարքի պայմաններով, թե՞ դեռ մնացել են սկզբունքային և իրենց գաղափարին նվիրված մարդիկ:
Ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, քիչ է մնացել, համբերենք . .»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Ամուլսարի հանքի շահագործման որոշման շրջանակո՞ւմ են հանդիպել Փաշինյանն ու «Սասնա ծռերը»
- Դավիթ Պիպոյան. 100 տոկոսով անվտանգ շահագործման մասին խոսելը նշանակում է ոլորտին չտիրապետել
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար
- Փաշինյանը ևս մեկ քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան