ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի անուղղակի ազդեցություն, բայց կշիռ՝ ոչ. ԱԳ փոխնախարար
«2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին դիմելով՝ նշեց. «Մեր միայն վետոյի իրավունքը կարող է խոչընդոտել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհումը»։
Ի պատասխան Քոչարյանն արձանագրեց, որ պայմանագրում արդեն այդ դիտորդի կարգավիճակը կա։
«Այս դեպքում հստակեցվում են պահանջները, որի դեպքում ձեր մտավախությունների աստիճանը էապես պետք է նվազի: Երբ խոսում ենք, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի ավելի բարձր կշիռ, իրականում ինքն այնտեղ որևէ կշիռ չունի: Ինքն ունի անուղղակի ազդեցություն, այլ անդամ պետությունների միջոցով, բայց կշիռ՝ ոչ»:
Ինչ վերաբերում է վետոյի իրավունքին՝ փոխնախարարն ասաց, որ Հայաստանը վետոյի իրավունք չի կիրառում, քանի որ վետոն ենթադրում է, որ ինչ-որ մեկը որոշում է կայացնում դու դեմ ես, այլ այստեղ որոշումը կայացվում է համատեղ. «Այսինքն մենք և մյուս անդամ-պետությունները ցանկացած պետության դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու համար պետք է համատեղ գանք որոշման: Չեմ կարծում,որ գործը կհասնի նրան, որ մենք մենակ մնանք: Շատ պարզ է ամեն ինչ և այստեղ մենք մտավախություն չունենք»։
Պատգամավորն արձագանքեց. «Ադրբեջանը, չնայած մեր բազում սպասելիքներին ու մեր սահմանին իր կատարած ոտնձգություններին, կարողացել է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը ձեռնպահ է մնացել նույն ամենատարրական հայտարարություն անելուց»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորում ՀՀ սահմանները, և ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը.168.am
- Սեմերիկով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը համաձայնեցված է
- Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան