Փոխնախարարը՝ ՌԴ-ից ձեռք բերվող զենքի գնի մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ազգային ժողովում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ որոշակի սահմանափակումներ դնել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից երրորդ երկրին զենք վաճառելու հարցում։
Պատգամավորը նշեց, որ իր հարցը վերաբերում է Ռուսաստանի, Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. «Ո՞րն է պաշտոնական տեսակետը, քայլեր արվո՞ւմ են սահմանափակումներ դնելու ուղղությամբ»։
Քոչարյանը պատասխանեց, որ կարելի է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց խոչընդոտները շատ լուրջ կլինեն։
«Մի բան եմ ուզում արձանագրեմ՝ ՀԱՊԿ-ում կա համապատասխան պայմանագրային դրույթ, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակները գնել ավելի մատչելի գներով, և Հայաստանի դեպքում դա կիրառվում է։ Այդպիսի դրույթ մենք ունենք երկկողմանի՝ և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Այն, ինչ մենք ձեռք ենք բերում, իհարկե, անհամեմատ է այն գների հետ, որով Ռուսաստանը վաճառում է երրորդ երկրներին», - հավելեց Քոչարյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Լավ բան է ասում պարոն Մելքումյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլինի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված Հայաստանի մտահոգություններին
- Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
- Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մտահոգիչ է և անընդունելի. Շարմազանով
- Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները. դեսպանատուն
- Իսրայելում բարձրացվեց նաև Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում». Սիդորովը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան