Հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ խորհրդի նիստին հրավեր եղել է այն պետություններին, որոնք անդամ չեն. Շավարշ Քոչարյան
«Որոշումը, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ին լինելու է ԵԱՏՄ խորհրդի նիստը, կայացրել են անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Ռուսաստանի ղեկավարը։ Սա այն դեպքը չի, որ մենք նրան հրավիրել ենք, ինքը պիտի ասի կգա, թե չէ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահը կգա Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում անցկացվելիք ԵԱՏՄ խորհրդի նիստին։
Փոխնախարարի խոսքով՝ սա համատեղ որոշում է և այստեղ է նիստը կայանալու. «Գալ-չգալու հարցը արհեստական է, որ մամուլում գրվում է, անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Հրավեր եղել է այն պետություններին, որոնք անդամ չեն»։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին և թե այդ գործընթացը Հայաստանի վարկանիշի վրա բացասական չի՞ անդրադառնում, նա ասաց. «Այս գործընթացից հետո բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նման դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել։ Եվ մենք հասանք նրան, որ հիմա այդ նախագծերը կան, որ ապագայում նման դեպքերում այդպիսի իրավիճակ չլինի։ Աստված ոչ տա, գլխավոր քարտուղարի հետ կարող է մի բան պատահել։ Փաստաթղթերն այնպես են դրված, որ ով ոնց ուզի, կմեկնաբանի. հիմա դա վերացվում է։ Երկրորդ խնդիրը, որը մենք ասում ենք՝ այո, չկա հստակություն, կան տարբեր մեկնաբանություններ, բայց քանի որ մեր թեկնածուի պաշտոնավարման ժամկետն է, որին հետ ենք կանչել, այդ ընթացքում որևէ այլ երկիր չի կարող լինել գլխավոր քարտուղար։ Եվ մենք դրան էլ ենք հասել»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան