Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր էլ բողոքի ակցիա են իրականացնում։ Ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նրանք պահանջում են անհապաղ նիստ հրավիրել ու քննության առնել նրան կալանքից ազատելու հարցը։ Նրանցից շատերը կրում են «խեղափոխություն» գրությամբ շապիկներ։
«Ազատություն նախագահ Քոչարյանին», «ազատություն», «անհապաղ» վանկարկում էին նրանք։
«Նախագահ Քոչարյանի՝ մեկ րոպե անգամ անազատության մեջ մնալը մեր բոլորի կողմից դատապարտվում է։ Նախագահ Քոչարյանին մենք պահանջում են ազատ արձակել ոչ թե որպես անձեռնմխելի անձ, այլ որովհետև նա անմեղ է։ Խնդրում եմ այս պահը բոլորդ ֆիքսեք»,-բարձրախոսով հայտարարեց աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը։
Աջակիցներից մեկն էլ հայտարարեց, որ Կենտրոն դատարանի դիմաց հայտնել են իրենց մտահոգությունները։
«Ուզում եմ Ձեզ հիշեցնել ՍԴ-ի կայացրած որոշումը, որով փաստվում է, որ նախագահ Քոչարյանը գտնվել է կալանքի տակ մի նորմով, որը հակասահմանադրական է։ Նրա անազատության մեջ գտնվելը բացարձակ ապօրինության արդյունք է։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ պարտավոր եք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությանն անդրադառնալ անհապաղ կերպով, դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ դա ձեր պարտքն է։ Խնդրում ենք և ակնկալում ենք, որ հրավիրելու եք անհապաղ նիստ ու չեք սպասելու մինչև սեպտեմբերի 12-ը»,-ասաց նա՝ հորդորելով հաշվի նստել ակցիայի մասնակիցների օրինական հորդորների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել պարզ ճշմարտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին կհավաքվեն
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումը լրացուցիչ գործոն է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը հնարավորինս շուտ քննելու համար
- Ակցիա. Անհապաղ պետք է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
- Հայկ Ալումյան. Դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան