Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանը 430 մլն դրամի փոխարեն փոխանցել է 141 մլն․ Սանիթեք
Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից ընկերությանը փոխանցված գումարների վերաբերյալ։
Հայտարարությունում , մասնավորապես, ասված է.
«Ի պատասխան Երևանի քաղաքետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընկերությանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը:
Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ: Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:
Ելնելով առկա ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոս ամսվա աշխատավարձը»։
Հարակից հրապարակումներ`
- Մարության.15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Աննա Հարությունյան. Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների տարածման առումով
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան