Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
Ինչպես են կիսում մայրաքաղաքում աղբահանության պատասխանատվությունը Երևանի քաղաքապետարանը, «Սանիթեք» ընկերությունն ու «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը՝ դեռևս մնում է գաղտնիք։
Այսօրվա ավագանում նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ «Սանիթեք» ընկերության հետ գործընկերային հարաբերությունները պայմանագրով նախատեսված գործառույթների շրջանակում զրոյի է հավասարված, չկա նման գործառույթ իրենց հետ, բանակցություններն այլևս դադարեցված են, իսկ աղբահանությունն ամբողջությամբ իրականացնում է Երևանի սանմաքրման հիմնարկը։
Սրան զուգահեռ քաղաքապետարանի դիմաց ակցիա էին իրականացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները և հայտարարում են, աշխատավարձ չեն ստացել, ընկերության ղեկավարությունը նրանց հայտնել է՝ քաղաքապետարանը փոխանցումները չի իրականացրել։
Մինչ կպարզվի այս խճճված հարաբերությունները, երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Նա հայտնել էր՝ «ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման»։
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից ճշտեց, թե ինչպես են աղբատար մեքենաները մրցույթի ձեռք բերվել, մրցույթի միջոցո՞վ, թե՞ ոչ։
«Շուրջ 50 մեքենա ձեռք է բերվել բաց մրցույթով, դրանց վերաբերող տվյալ կարող եք ունենալ գրավոր հարցման միջոցով։ Մի քանի մեքենա ձեռք է բերվել ուղիղ գնման միջոցով՝ ապրիլի վերջին կառավարության որոշմամբ հաշվի առնելով աղբահանության խնդրի հրատապությունը։ Մեկ աղբատար նվիրել է Չինաստանի կառավարությունը»,- պատասխանեց նա։
Ի դեպ՝ հենց այսօր Հայկ Մարությանը ասում էր, որ վերջ է տրված անօրինական տենդերներին։ Փաստորեն դրա համար ընդամենը անհրաժեշտ է, որ կառավարությունը ասի՝ ուղիղ գնում։
Հարցին, թե ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները՝ «Սանիտեք»-ին, թե քաղաքապետարանին, խոսնակը պատասխանեց. «Աղբահանության գումարը բնակիչներից գանձում է քաղաքապետարանը, փոխանցում է Սանիթեքին։ Քանի որ վերջին շրջանում «Սանիթեք»-ը պարբերաբար ձախողում է իր պարտականության կատարումը, իսկ սկսած օգոստոսի 29-ից, առհասարակ աղբահանություն չի կատարում, քաղաքապետարանը իրացնում է պայմանագրով իրեն վերապահված հնարավորությունը և պահումներ է կատարում։ Պահումներից առաջացած գումարները փոխանցվում են Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկին»։
Հակոբ Կարապետյանը նշեց նաև, որ լրացուցիչ ինֆորմացիա, թվեր և թե ումից են ձեռք բերվել մեքենաները կարող են տրամադրել գրավոր հարցման դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Փոխքաղաքապետ. Երևանի սանմաքրման հիմնարկը նույն գումարի շրջանակներում պատրաստվում է իրականացնել ավելի լավ ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում