Մեսչյան. Ի վերջո պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ստանալ մեր քաղաքից
«Արդյոք մենք ուզում ենք, որ Երևանի թաղամասերում, քաղաքի սրտում պահպանվեն ահռելի քանակի ավտոտնակներ, խայտառակ որակի բնակելի տներ, ի՞նչ ճանապարհ կա այդ բակերը վերադարձնել երեխաներին, բնակիչներին»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե երբ ստանձնեցիք գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ասացիք, որ երևանցիներին վերադարձնելու եք թամանյանական Երևանի ճարտարապետությունը, սակայն այսօր մեր քաղաքացիների գնահատականով այդ խոսքերը մնացել են լոկ խոսքեր, գործնական քայլ չեղավ։
Ա. Մեսչյանն ասաց, որ գոհ չեն այն վիճակից, որ այսօր կա քաղաքում, ուզում են տեսնել այն բակերը, ծառերը, խաղահրապարակները, որոնք ժամանակին կային, որոնք հետագայում ամբողջովին օկուպացվել են ավտոտնակներով, անհասկանալի բնակելի տներով և այլն։
Նա խնդրի լուծման մի քանի տարբերակ առաջարկեց. «Տարբերակ 1. երևանցիները վաղն ամեն մեկն իր ունեցած ավտոտնակը քանդում է և տարածք է ստեղծում իր երեխայի խաղալու համար: Քանի՞ երևանցին այսօր կհրաժարվի իր ավտոտնակից, որպեսզի բացի բակի տարածությունը: Կարծում եմ՝ մի 10 հոգի կգտնվի, ոչ ավելի: Ուրեմն սա տարբերակ չէ։
Տարբերակ 2. գա կառուցապատող, որը հնարավորություն ունենա վերացնել բոլոր ավտոտնակները, կառուցի մի կառույց, տրամաբանական, չխախտելով ոչ մի քաղաքաշինական օրենք, ապահովի քանդված ավտոտնակների սեփականատերերին ավտոկանգանով իր կառուցած շենքում, բարեկարգի տարածքը, որպես սոցիալական պարտավարություն առաջին հարկում մանկարապտեզ կազմակերպի։ Այդպես է Թումանյան 21 հասցեում
Տարբերակ 3. Թույլ չտալ ընդհանրապես ոչ մի բան: Այսինքն այն տները, որոնք քանդված են տասնյակ տարիներ, փոշիով ծածկում են քաղաքը, թողնել այդպես։
Ի վերջո պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ստանալ մեր քաղաքից, ինչ պայմաններ են ծանրացած մեզ վրա, ինչ ժառանգություն ենք ստացել, որի տակից պետք է դուրս գալ: Ժառանգությունը միայն այն չէ, որ 18 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տրվել, այլ այն, որ այլանդակ շինություններով օկուպացրել են քաղաքի բոլոր թաղամասերը»։
Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, թե ինչով կարող է օգնել ավագանին. հնարավորություն ստեղծել ունենալ օրենսդրական դաշտ, որպեսզի չեղարկեն ժամանակին տրված շինարարական թույլտվությունները։
«Այստեղ մենք բավականին թույլ ենք, որովհետև մեզ դատի կտան և հաստատ կշահեն դատը, որովհետև իրենք ամբողջ փաթեթով ամրագրված, պաշտպանված են։ Քաղաքն այսօր պաշտպանված չէ»,- նշեց Ա. Մեսչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ. Գլխավոր հատակագծերը չեն արտացոլում իրականությունը
- Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
- Երևանը կշարունակի կորցնել դիմագիծը, քանի դեռ հակասություններ կան կառուցապատողների և ստեղծագործողների միջև. Ճարտարապետ
- Այդ շենքերը պահպանվելու են. Երևանի գլխավոր ճարտարապետ
- Քարմեջ արված Հին Երևան
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան