Մարության.15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել
Աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես չեմ ասում, որ աղբն արդեն հավաքված է, որովհետև հիմա քաղաքում կան «Սանիթեքի» կողմից չհավաքված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որն արագ տեմպերով կլրացնի այդ բացը, ու մենք կմտնենք բնականոն կյանք»,- նշեց նա։
Հ. Մարությանի խոսքով, «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, այսինքն նախապատրաստական աշխատանքրեը տվել է 14 ամիս, իսկ իրենք արդեն 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել են աշխատել։
«Մենք արագ տեմպերով այս հարցը լուծում ենք, սա լուծման ամենաճիշտ տարբերակն է։ Ես թույլ չեմ տա, որ այլևս Երևան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի: Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևէ այս խնդիրը երևանցիների հետ առնչություն չունենան»,-ասաց Երևանի քաղաքապետը:
Նա նշեց, որ մոտակա ամիսը կտրուկ լավացում է լինելու։
Ինչ վերաբեում է տրանսպորտի խնդրին, քաղաքապետն ասաց, որ Երևանն արդեն 15 տարի ունի այդ խնդիրը։
«15 տարվա խնդիրը փորձելու ենք մոտակա երկու տարում լուծել։ Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված՝ քաղաքապետարանի և կառավարության անդամների կողմից։ Կառավարությունում ուսումնասիրում են մեր առաջարկները, քանի որ կառավարությունը պետք է վարք վերցնի։ Քննարկումների շարք է ու դրա արդյունքում հասնել վերջնական լուծումների»,- ասաց Հ. Մարությանը։
Ինչ վերաբերում է գնին, նա նշեց, որ գինը մաքսիմալ ցածր պետք է լինի։
«Ես առաջ եմ բերել այն թեզը, որ տրանսպորտային համակարգում պետք է մեծ դեր ունենա համայնքը, որովհետև համայնքն ընդհանրապես շահույթ չի հետապնդում այս ամեն ինչում, իսկ մասնավոր ընկերությունը բացի ծախսերից, որն ունի կազմակերպությունը, կարիք ունի շահույթի»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Սեպտեմբերից Երևանի փողոցներում սպասվում է տրանսպորտային կոլափս. Ղազինյան
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին