Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը. Փաշինյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց. «Արդյոք չե՞ք կարծում, որ դեմ եք գնում հեղափոխությանը՝ Ամուլսարի համար նախորդ ռեժիմի կողմից Ամուլսարի հանքի շահագործման համար լիցենզիայի տրված օրինականությունը քննության չառնելու համար»։
Փաշինյանը պատասխանեց. «Եթե դուք ուշադիր եք եղել իմ վերջին ուղիղ եթերին, այնտեղ հստակ նշված է, որ Ամուլսարի հետ հապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք Բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյուքնում։
Իմ դիրքորոշումն ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած հարցերում հետևյալն է՝ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ, բնապահպանական, տնտեսական մոտեցումներ, կարծում եմ բոլոր այս մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը»։
Նա շեշտեց, որ իր դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը։
«Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը։ Իհարկե մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,- հավելեց նա։
Նշենք, որ հանրապետության գիտնականները, իրավաբանները արդեն մեկ տարի չէ, որ մատնացույց են անում այն բոլոր բացերը, որոնք հնարավորություն են տալիս արգելել հանքի շահագործումը։ Սակայն ինչպես երևում է՝ «եթե-ապա», է պատասխանում վարչապետը բոլորին։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աղազարյան. Ջերմուկցիները կարող են նախաձեռնել իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար
- Փաշինյանը ևս մեկ քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ
- Տպավորություն է՝ եկել եք ջերմուկցիներին համոզեք, որ հանքն աշխատի. ջերմուկցիները՝ վարչապետին
- Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան