Էրիկ Գրիգորյան. Լիդիանի հաշվետվության մեջ սխալ տվյալներ կան
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանին է ուղարկել Լիդիանի հաշվետվության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության եզարկացությունը։ Չնայած այն թվագրված է սեպտեմբերի 5-ի ամսաթվով, նախարարությունը տարածել է միայն այսօր։
Նախարար Գրիգորյանը նոր ստուգումներ անցկացնելու հանձնարարություն է խնդրում վարչապետի աշխատակազմից։
Ըստ եզրակացության, հաշվետվության մեջ նույնիկս ճիշտ չէ ներկայացված Ջերմուկում ու Ամուլսարի ստորոտում քամու արագությունը, հակասական տվյալներ են ներկայացված գոլորշիացման վերաբերյալ, «Լիդիան»-ի ներկայացրած ցուցանիշը գոլորշիացման վերաբերյալ, ըստ նախարարի, հակասում է ԱԻ նախարարության կողմից հրապարակված ցուցանիշներին։
«Հաշվետվությունում նշվում է, որ Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել, ինչը ճիշտ չէ»,-ասված է նախարար Գրիգորյանի եզրակացության մեջ։
Նշվում է, որ սեյսմիկ վտանգի գնահատման համար չեն օգտագործվել գործիքային ժամանակահատվածի համար երկրաշարժերի համար տեղական կատալոգները։
Եզրակացությունն ամբողջությամբ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աղազարյան. Ջերմուկցիները կարող են նախաձեռնել իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե
- «Փաստ». «Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Դավիթ Պիպոյան. 100 տոկոսով անվտանգ շահագործման մասին խոսելը նշանակում է ոլորտին չտիրապետել
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին