Երկու փոս փորելն էլ հանքարդյունաբերողի գործունեություն է
«Վարչապետի հայտարարությունը նշում է, որ Ամուլսարում շինարարությունը կարող է մեկնարկել 2020 թվականի մայիսից հետո միայն, իսկ հանքաբացման աշխատանքները նախատեսված են 2020-ի վերջին։ Այսինքն` այս պահին խոսքը չի գնում որևէ շինարարական աշխատանքի մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը։
«Վարչապետը նշեց, որ այն տեղեկատվությունը, որն ELARD-ի կողմից տրամադրվել է, իսկ մեր նախարարության կողմից վերլուծվել, այդ ամբողջը գրությամբ մենք ներկայացրել ենք կառավարություն և առաջարկել ենք, որպեսզի ստուգումներ իրականացվեն։ Տեսչական մարմինը պետք է ուսումնասիրություններ իրականացնի։ Այն կետերը, որոնք ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու ենթակա կետեր են, նշանակվել են ստուգումներ։ Սա ենթադրում է, որ ստուգումների արդյունքում այն հիմքերը, որոնք մենք տրամադրել ենք, կպարզվեն, եթե կան խախտումներ, որոնք վերացվում են, ապա՝ նոր ՇՄԱԳ, եթե վերացման ենթակա չեն՝ կրկին նոր ՇՄԱԳ»,- ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է բնապահպանների այն հայտարարությանը, թե մեկ տարվա ընթացքում «Լիդիան» ընկերությունը որևէ աշխատանք չի կատարել, հետևաբար, ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցված ճանաչվի, ասաց․ «Սա սխալ ձևակերպում է։ Օրենքի մեջ գրված է՝ եզրակացությունն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում ուժը կորցված է ճանաչվում օրենքի ուժով։ Բայց գործունեությունը՝ շինարարություն, հանքարդյունաբերություն, փակում, եթե իրենք երկու փոս են փորել այնտեղ, դա նույնպես գործունեության մաս է»։
Նախարարի՝ օրենքի մեկնաբանությունը զավեշտալի է։ Ուրեմն այնքան պիտի ՇՄԱԳ գրել տան, մինչ(և ՇՄԱԳ-ը լա՞վը լինի։ Այդքան նույնիսկ բուհերում վերաքննություն չկա։
Ու եթե արդեն ինչ փորձաքննությունները թերի են կատարվում, որ ընդամենը փորձաքննություն են, կառավարությունը ինչպես է երաշխավորում, թե՝ վտանգները վերահսկելի են։
Թղթի կտորը նույնիսկ վերահսկելի չէ։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Գրիգորյան. Լիդիանի հաշվետվության մեջ սխալ տվյալներ կան
- Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը. Փաշինյան
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան