Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու. ՀԺ
«Հայկական ժամանակ» օրաթերթը խմբագրականում անդրադարձել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցին՝ գրելով.
«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը առավել հայտնի է՝ որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ և սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով: Նա անդրադարձել է մի շարք ներքաղաքական խնդիրների:
Հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն, նոր իշխանությունն էլ հնի շարունակությունն է և ոչինչ չեն փոխել, իսկ երկիրը գնում է դեպի անխուսափելի աղետ: Փաստորեն, ստացվում է, որ նորերը նախկինների «գիծը» չեն փոխել և այդ «գիծը» աղետի է հանգեցնելու, այսինքն՝ նախկինները երկիրը տանում էին դեպի աղետ: Սա դեռ մի կողմ: Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը նաև իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու: Օրինակ, հայտարարում է, թե «օդում կար փոփոխության սպասում, որն այսօր տրանսֆորմացվել է աղետի սպասման»:
Եվ ոչ մի խոսք, օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ էր երկրում հեղափոխության սպասում ձևավորվել: Գուցե պատճառն այն է, որ ընտրությունների միջոցով փոփոխություններ իրականացնելու ոչ մի շանս չկա՞ր... գուցե մարդկանց համբերության բաժակը լցրած կաթիլը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը չէր բավարարվել նախագահական ժամկետով և որոշել էր փոխել Սահմանադրությունն ու երկիրը ղեկավարել՝ որպես վարչապետ... Բայց Մինասյանն, իհարկե, այդ մասին չի խոսի: Նախկին իշխանությունները, հասկանում եք, նորմալ ղեկավարում էին երկիրը, բայց հանկարծ հենց այնպես «օդից» հեղափոխության սպասում ձևավորվեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա