«Սասնա ծռեր»-ից Լամբարյանը չպատասխանեց, թե ով է կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից 10 անդամի դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Արմեն Լամբարյանը։ «Սասնա ծռերից» ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը նախ հարցրեց Լամբարյանին, արդյո՞ք իրեն համարում է «Սասնա ծուռ»։ Նույն հարցը Ա. Լամբարյանը տվեց Պավլիկ Մանուկյանին։ Այնուհետև հայտարարեց, որ որևէ հարցի չի պատասխանելու. «Ես ընդհանրապես ցուցմունք չեմ տալիս, հարցեր կարող եք չուղղել, կամ ուղղեք ըստ երևույթին»։
Պավլիկ Մանուկյանը հետաքրքրվեց, երբ ոստիկանության աշխատակից Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավում է ստացել, արդյո՞ք Արմեն Բիլյանն այնտեղ ներկա է եղել։ Լամբարյանը բացասական պատասխան տվեց, ապա նշեց, որ այլ հարցերի չի պատասխանի։
Գ. Մկրտչյանի կինը հարցրեց, որ եթե Բիլյանն այնտեղ չի եղել, այդ դեպքում ովքե՞ր են եղել։ Ա. Լամբարյանն ասաց, որ չի տեսել, չի հիշում, շատ մարդիկ են եղել, նաև ոստիկաններ, չի հիշում նաև որ կողմում էր այն սենյակը, որտեղ Գ. Մկրտչյանը վիրավորում է ստացել։
Գ.Մկրտչյանի կինն արձագանքեց. «Ինչի՞ չեք հիշում, օրեր շարունակ այնտեղ քեֆ եք արել։ Ես ուզում եմ ասի, թե ով է եղել այդ սենյակում։ Ինքը լավ հիշում է։ Այստեղ նստած մինչև դատական նիստի սկիզբը որոշեցիք, որ պետք է ոչ մի հարցի չպատասխանեք։ Ինչի՞, եթե կարող եք գալ այստեղ, Բիլյանին պաշտպանել, սուտ է, ճիշտ է, ես չգիտեմ, մնացած հարցերին չեք ուզում պատասխանել, որպեսզի լույս լինի այս գործի վրա, որպեսզի մենք էլ հանգիստ լինենք։
Գագիկ Մկրտչյանի սենյակ է մտել 2-3 հոգի, ոչ մի ոստիկան չի եղել ներսում, ինչպե՞ս եք պնդում, որ ոստիկաններ են եղել։ Հրազենային վնասվածքը եղել է ոչ թե պատահական, այսինքն կրակոցը եղել է ոչ թե պատահական կրակոց, այլ երկու քայլ հետ են գնացել, ավտոմատը վրան պահել ու կրակել են, 100 տոկոս եմ ձեզ ասում։ Եթե չի հիշում, ոչ մի հարցի չի պատասխանում... ինչպե՞ս է հիմա ցուցմունք տալիս, պայծառատեսությա՞մբ է տառապում, որ հենց Բիլյանն այդտեղ չի եղել»։
Նա կրկին հարցրեց, թե ով է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա։ Լամբարյանը պատասխանեց. «Ես հրաժարվում եմ ինչ- որ բան ասել»։
Դատախազի հարցին՝ որտեղ վիրավորում է ստացել Գագիկ Մկրտչյանը, դուք այնտեղ եղե՞լ եք, Ա. Լամբարյանը պատասխանեց. «Ոչ»։
Նշենք, որ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ավելի վաղ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին