Հանրային ծառայողների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ լինելու են. փոխվարչապետ
ԱԺ-ում կառավարության հետ հարցոիպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց հնչեցրեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հետ կապված։
«Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ սեպտեմբեր ամսից սկսած 38 հազար ուսուցիչների աշխատավարձ է բարձրանալու տասը տոկոսով։ Դրանից հետո մեր մարզային այցելությունների ընթացքում մեզ հարց են հնչեցրել՝ արդյո՞ք բացարձակ իմաստով որքան գումար է դա կազմում, քանի որ կան դեպքեր, երբ օրինակ դրույքները բաժանվում են, կազմում են 20-25 հազար դրամ և սատցվում է այդ բարձրացումը կազմում է 2500 դրամ։ Խնդրում եմ ասել միջինացված թվեր»,- ասաց պատգամավորը։
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս պահին կդժվարանա կոնկրետ բաշխումների հետ կապված հստակ թվեր ասել, բայց ներկայացված տասը տոկոսն արդեն միջինացված թիվն է։
Պատգամավորի հարցին, թե հետագային համար կա՞ ռազմավարություն, թե մինչև որ աստիճան բարձրացում կարելի է բարձրացնել աշխատավարձերը, Ավինյանն ասաց. «Սեպտեմբերի 1-ից ֆիքսված թիվը շարունակական է լինելու, այս թիվը ֆիքսվելու է նաև հաջորդ տարիների բյուջեներում։ Հետագայում ընդհանուր հանրային ծառայողների աշխատավարձերի գլոբա վերանայումներ լինելու են»։