ՔԿ. Գաղտնալսումների գործով մեղադրյալ ներգրավված չէ
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերի 11-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
«Գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա»,-Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հայաստանի գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ՝ (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հիմնական վարկած՝ ՀՀ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից
- Գաղտնալսումը մոնտաժված է, կան դրվագներ, որոնք կտրատված ու հանված են. Փաշինյան
- Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան