9/11 ահաբեկչության տարելիցին Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է եղել
Քաբուլում ամերկյան դեսպանատան մոտ ուժեղ պայթյուն է որոտացել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, շենքում աշխատել է ազդանշանային համակարգը, որը լսվել է մերձակա շրջաններում։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չկա։
Աֆղանստանում պայթյունը կազմակերպվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 18-րդ տարելիցի օր։
Հենց այդ օրը Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումն ահաբեկչությունների շարք է իրականացրել ԱՄՆ-ում։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները կապվում են «Ալ-Քայիդա» կազմակերպության հետ, այնուհետև բաժանվում են չորս խմբերի, և առևանգում են չորս մարդատար ինքնաթիռներ։ Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացնում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում, որը տեղակայված է Նյու Յորք քաղաքում: Աղետի հետևանքով, աշտարակը փլուզվում է և հրդեհի է բռնկվում: Երրորդ ինքնաթիռը (չվերթ 77 American Airlines) ոչնչացրել է Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել են կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է Փենսիլվանիայում:
19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել են ավելի քան 2983 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել են: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում