Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ:
Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի առաջնությունից առաջ ստեղծված ծանր կացությունը քննարկելու նպատակով օգոստոսին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայկական բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը` միաժամանակ նշելով, որ մարզիկները չեն կարող տուժել արկածախնդրության հետևանքով:
Որոշում է կայացվել, որ Նախարարությունը և ՀԱՕԿ-ը կկազմակերպեն մեր թիմերի մասնակցությունը երկու առաջնություններին` ամենաբարձր մակարդակով, որպեսզի օլիմպիական այս մրցաշրջանում մարզիկները շարունակեն նախապատրաստվել Տոկիո 2020-ին: Համատեղ գործելու պատրաստակամությունը պետք է ազդակ լինի ֆեդերացիային և բռնցքամարտի աշխարհին` համախմբվելու, արկածախնդիրներին մերժելու և ֆեդերացիայի աշխատանքը բնականոն ընթացքի բերելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվել է ՀԱՕԿ-ի անդամակցությունից
- Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա