Շումախերը գիտակից վիճակում է
«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն արշավորդ գերմանացի Միխայել Շումախերը գիտակցության է եկել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Le Parisien-ը։
Փարիզի հիվանդանոցներից մեկի բժշկական անձնակազմի անհայտ անդամը վստահեցրել է, որ Շումախերն, իրոք, գտնվում է հենց այդ հոսպիտալում և գիտակցությունը տեղում է։
Հիշեցնենք, որ Շումախերը դեռևս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասվածք ստացել: Երկար ժամանակ նա գտնվում էր կոմայի մեջ: 2014-ին նրան հիվանդանոցից տեղափոխել են տուն, որտեղ ստեղծված են նպաստավոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ները հայտնում են, որ Միխայել Շումախերն այլևս գամված չէ մահճակալին
- Շումախերը սկսել է արտասվել
- Միխայել Շումախերը Մալյորկա կղզի կտեղափոխվի
- F1 Racing. Շումախերը ճանաչվել է Ferrari-ի պատմության մեջ լավագույն ավտոարշավորդ
- Միխայել Շումախերը կոմայի մեջ է
- Շումախերի ընտանիքը նրան ցանկանում է տեղափոխել ԱՄՆ՝ վերականգնումը շարունակելու համար
- Շումախերն սկսել է արձագանքել բուժմանը
- Շումախերին միայն հրաշքը կարող է փրկել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան