Բոլթոնին ազատելուց հետո ԱՄՆ-ում նավթի գներն իջել են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականի մասին լուրից հետո ԱՄՆ-ում նավթի գները 1 տոկոսով անկում են ապրել: Այս մասին գրում է Ria-ն։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որի հետ Բոլթոնը տարաձայնություններ ուներ Հյուսիսային Կորեայի, Իրանի և Աֆղանստանի հարցերով, մեկնաբանել է հրաժարականը, ասելով, որ նախագահը պետք է բացատրի, թե ինչու է նա որոշում կայացրել:
«Բայց ես կասեի, որ նա իրավունք ունի աշխատել ում հետ ցանկանում է։ Ես գիտեմ, որ բոլորը խոսում էին այդ մասին, և իսկապես, ես և պարոն Բոլթոնը տարբեր տեսակետներ ունեինք որոշ հարցերում»,-ասել է Պոմպեոն։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը նշել է, որ նախագահի և պարոն Բոլթոնի տեսակետները Իրաքում պատերազմի վերաբերյալ շատ տարբեր էին, և նախագահը պարզ դարձրեց դա:
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփն իր հատուկ ձևով թվիթերում հայտնեց, որ Սպիտակ տունն այլևս Բոլթոնի ծառայությունների կարիքը չունի։ Սակայն Բոլթոնն էլ թվիթերում գրեց, որ նախորդ գիշեր նախագահ Թրամփին առաջարկել է իր հրաժարականը և Թրամփն ասել է․ «Արի այդ մասին խոսենք վաղը»։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում