Թրամփն ազատել է անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Ես անցած գիշեր տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն։ Ես կտրականապես դեմ էի նրա շատ առաջարկներին», - թվիթերում գրել է Թրամփը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կնշանակվի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդատու:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը լրագրողներին ասել է, որ նախագահին դուր չի եկել նրա քաղաքականության մեծ մասը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում