Շոտլանդիայի դատարանը «ապօրինի» է համարել Բրիտանիայի վարչապետի կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումը
Շոտլանդիայի բարձրագույն դատարանի 3 դատավորներ որոշում են կայացրել, որում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից խորհրդարանի աշխատանքի դադարեցումը մի քանի շաբաթով «ապօրինի» է։ Այս մասին գրում է politico-ն։
Շուրջ 70 խորհրդարանականներ բողոքարկել էին Շոտլանդիայի բարձրագույն քաղաքացիական դատարանի դատավորի որոշման դեմ, որում Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքների կասեցումը սեպտեմբերի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում օրենքի շրջանակներում է:
Լորդ Դոհերթին այդ ժամանակ ասել էր, որ կասեցման հարցը քաղաքական հարց է, և ոչ թե այնպիսին, որ պետք է որոշեն դատարանները, միաժամանակ նշելով, որ կառավարությունը չի խախտել որևէ օրենք:
Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Յոաննա Չերին թվիթերում այս որոշումը «պատմական է» անվանել։
Նշենք, որ Ջոնսոնի ընդդիմախոսները քննադատում են խորհրդարանի աշխատանքները կասեցնելու որոշումը, ասելով, որ վարչապետի նպատակն է թեկուզ առանց ԵՄ հետ համաձայնության իրականացնել Բրեքսիթ, որի վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան