Հայերեն է թարգմանվել Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը
Սեպտեմբերի 12-ին հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիայի ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի միջազգային «Երաժշտության տան» նախագահ, նաև «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը արժանացած Վլադիմիր Սպիվակովը կնշի իր 75-ամյա հոբելյանը: Այս տարի նաև նշվում է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի 40-ամյակը: 2019 թվականի օգոստոսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Վլադիմիր Սպիվակովին «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» առաջին աստիճանի շքանշանով: Այդ շքանշանին արժանացել են Ֆրանսիաի նախագահ Ժակ Շիրակը, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը, բալետի դերասանուհի Մայա Պլիսեցկայան, երաժիշտ, դիրիժյոր Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ:
Շուտով Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակչությունում հայերեն թարգմանությամբ լույս կտեսնի խորհրդային և ամերիկյան երաժշտագետ, լրագրող, գրող ու բլոգեր Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը: Ռուբեն Իշխանյանը տեղեկացնում է, որ գրքի գաղափարը պատկանում է Սաթի Սպիվակովին, որն էլ դիմել է Սոլոմոն Վոլկովին առաջարկով՝ հաղորդում ու գիրք պատրաստելու Վլադիմիր Սպիվակովի 70-ամյակին: Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» հաղորդումը դուրս է եկել «Կուլտուրա» մշակութային ալիքով, իսկ գիրքը հրատարակվել է ԱՍՏ հրատարակչության «Ելենա Շուբինայի խմբագրությունում»: Գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը պատկանում է հայտնի գրաքննադատ, լրագրող Կլարիսա Պուլսոնին և Ելենա Շուբինային, ովքեր և օգնել են Ռուբեն Իշխանյանին ձեռք բերել հեղինակային իրավունքները:
Կլարիսա Պուլսոնի աջակցությամբ այս տարի «Օրակուլ» հրատարակչությունում լույս է տեսել Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքների» գիրքը: Թարգմանությունը իրականացվել է շնորհիվ Միխայիլ Պրոխորովի ֆոնդի և իրենց «TRANSCRIPT» ծրագրի: Թարգմանիչ է հանդիսացել Երևանի Պետական կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար, Հայաստանի ակադեմիայի երգչախմբի երգչուհի, «Հայաստանի կոնցերտմեյստերներ» գրքի հեղինակ Սահենիկ Մաղաքյանը: Գիրքը խմբագրել է Հայարփի Խաչատրյանը: Գրքի շապիկի վրա օգտագործված նկարները տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի անձնական արխիվից:
Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը շարունակում է Սոլոմոն Վոլկովի զրույցների շարքը Դմիտրի Շոստակովիչի, Իոսիֆ Բրոդսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Վալերի Գերգիևի հետ: «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գրքի նախաբանում Սոլոմոն Վոլկովը գրում է. «Ես գիտեմ Սպիվակովին արդեն հիսուն տարի, և մենք նրա հետ ունեցել ենք մոտ հարյուր ժամ անկեղծ զրույց: Բայց նա մինչև այսօր ինձ համար մնում է գաղտնիք: Նա ամբողջական է ու նպատակասլաց, նա հասկացող է ու բազմագիտակ, բռնցքամարտիկ, արվեստագետ ու փիլիսոփա: Տոկուն բնավորության տեր անձ, օրինապահ ընկեր: Նրա հետ հեշտ է զրուցել: Եվ նրա հետ կարելի է լռել: Նա հաճախ է երկմտում իր անձի շուրջ: Փնտրում է պատասխաններ դժվար հարցերին, որոնք հենց ինքն էլ իրեն տալիս է: Սխալվում է: Հետո էլ տառապում… Եվ փորձում է այլևս չկրկնել սխալները: Այս գիրքը փորձ է ավելի խոր դիտարկելու Սպիվակովի հոգին, ինձ և ուրիշների համար պարզելու նրա ֆենոմենալ հաջողության արմատները և նրա անգյուտ դիրքի պատճառները ժամանակակից արվեստի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ
- Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ կունենան Երևանում
- Վլադիմիր Սպիվակովը՝ հայ ազգին. «Դուք աշխարհի լույսն եք, մաքրության տաճար եք» (տեսանյութ)
- «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է …» միջազգային փառատոնը՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան