Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմացից մեկնարկեց քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության, որի երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:
ԱԺ դարպասների մուտքի մոտ հավաքված քայլերթի մասնակիցներին մոտացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և մասնակիցների հորդորեց պահպանել անվտանգության կանոնները։
Մինչ երթի մեկնարկը ՀԲՃ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հայտարարեց, որ իրենց այս երթը իրազեկման բնույթ է կրում։
Երթը նախաձեռնողները նաև հայտարարել են. «Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»։
Գալստյանը կոչ արեց խաղաղ երթ իրականացնել՝ չբացառելով, որ ցուցարարների նկատմամբ կարող են ինչպես նախկինում նման ցույցերի ժամանակ էր, ուժ կիրառվի. «Կարող է մարդկանց զանգեն, այցելեն ինչ-որ ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, որոնք կխնդերն կամ կհորդորեն չմասնակցել գործողությունների, չանել հայտարարություններ ու չգնալ ակցիաների՝ Ամուլսարի հետ կապված: Հորդորում և խնդրում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ հիշեք, որ հեղափոխությունն արել եք նրա համար, որ այդ հորդորները չմնան ձեր դռների հետևում, եթե ձեզ կհորդորեն նման բաներ անել, դա պետք է բարձրաձայնվի»։
Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարեցին, որ սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր է լինելու։
«Մինչև սեպտեմբերի 20-ը բոլոր քաղաքացիները, խմբերը, ովքեր պայքարում են բնապահպանական արդարության համար, կարող են շարունակել իրենց տարբեր ակցիաները, իրազեկել, ֆլեշմոբեր իրականացնել և պատրաստվել սեպտեմբերի 20-ին։ Երևանում անցկացվելիք միջոցառումների մասին հետագայում կհայտարարենք»,- տեղեկացրեցին մասնակիցներից։
Երթի մասին ավելի վաղը հայտարարություն էր տեղադրվել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, որտեղ նշվում էր. «Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին»։
Հարակից հրապարակումներ`
- Երկու փոս փորելն էլ հանքարդյունաբերողի գործունեություն է
- Էրիկ Գրիգորյան. Լիդիանի հաշվետվության մեջ սխալ տվյալներ կան
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան