Ֆոն դեր Լայեն. Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում ոչ մի առաջընթաց չկա
Նախօրեին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լրագրողներին ասել է, որ Թուրքիան որևէ առաջընթաց չի արձանագրել Եվրամիությանը հնարավոր ապագա անդամակցության ուղղությամբ:Այս մասին գրում է EU Observer-ը։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջին տարիներին ես այդ առաջընթացը չեմ տեսել: Ընդհակառակը, Թուրքիան պետք է ցույց տա, որ ցանկանում է ավելի մոտ լինել եվրոպական արժեքներին, եվրոպական կանոններին, օրենքի գերակայությանը, ազատությանը և հիմնարար արժեքներին»,-ասել է Ֆոն դեր Լայենը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացեց նաև իր կաբինետի 27 պորտֆելների համար առաջադրված թեկնածուներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները