Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
«Հարգելի դատարան, մենք ունենք փաստեր, որոնք հիմք են տալիս Ձեր անաչառության վերաբերյալ կասկածներ ունենալ, բայց մենք հիմա չենք կարող Ձեզ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացնել»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նա մանրամասնեց, որ այս նիստում դատավորի որոշմամբ պետք է քննարկման առարկա դառնա Ռոբետ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
«Մենք չէինք ուզի, որ ինքնաբացարկի մասին հարցի քննությունը խանգարի այդ հարցի քննությանը։ Միայն այդ պատճառով իմ կողմից հիշատակված փաստերը չեն վերածվի ինքնաբացարկի, այլ մենք կսպասենք դատավարության հաջորդ փուլին, երբ կքննարկենք խափանման միջոցի հարցը»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
- Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին