Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
«Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն և փորձը, որ ունեցավ դատավորը, ով ազատ արձակեց, նրան չի վախեցնի, հետ չի պահի իրականացնելու իր գործունեությունը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Հարցին, թե հանդիպե՞լ եք Ռ. Քոչարյանին, ինչպիսի՞ տրամադրվածություն ունի կապված այսօրվա դատավարության հետ, պաշտպանները նշում են, որ բարձրացնելու են խափանման միջոցի հարցը, Լ. Քոչարյանն ասաց. «Երեկ եմ հանդիպել։ ՍԴ որոշումից հետո դժվար է ակնկալել այլ բան, բայց այս մեկ տարում այնքան բան տեսանք, որ ոչինչ, իհարկե, չի կարելի բացառել։ Ակնկալում է, որ պետք է, բնականաբար, ազատ արձակվի»։
Հարցին, թե Գլխավոր դատախազությունը նշում է, որ ՍԴ որոշումը հիմք չէ, որ փոխվի երկրորդ նախագահի խափանման միջոցը, Լ. Քոչարյանը պատասխանեց. «Բնականաբար, այդպես պետք է ասի։ Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է, կոնկրետ նպատակ է հետապնդում»։
Պատասխանելով հարցին, թե դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնումնե՞ր են գործադրվում, Լ. Քոչարյանն ասաց, որ դատավարության ընթացքից պարզ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Եթե իրավունք է, պետք է անվերապահորեն ապահովվի
- Լևոն Քոչարյանն այցելել է նստացույց անողներին
- Ա.Վարդևանյան. Դատախազությունը ոչ միայն մեղադրանքի կողմ է, այլև իրավունքի պաշտպանություն իրականացնող կառույց
- Լարիսա Ալավերդյան. ՍԴ որոշմանը պետք է արձագանքեին օրենսդիր ու գործադիր մարմինները, դատարանն ու դատախազությունը
- Արամ Վարդևանյան. Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել պարզ ճշմարտությունը
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումը լրացուցիչ գործոն է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը հնարավորինս շուտ քննելու համար
- Հայկ Ալումյան. Դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
- Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը. Վլադիմիր Կարապետյանը՝ ՍԴ որոշման մասին
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
- Լևոն Քոչարյան. Եթե էլի անմեղ դեմքով կպնդեն, որ ճնշում չի եղել, թերևս դիմեն մասնագետի օգնությանը
- Լևոն Քոչարյան. Հատուկ բթամիտների համար այսօր կփորձեմ հրապարակել այդ փաստերը
- Արամ Վարդևանյան. Բարձր դատարանի կողմից արձանագրվեց այն, ինչ այսքան ամիս ասում էինք
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումն անչափ կարևոր է մեր պետության համար որպես մի հերթական հանգրվան
- Լևոն Քոչարյան. Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումների
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին