Լևոն Քոչարյան. Փորձում են դատավարությունը շոուի վերածել
«Ինձ համար ակնհայտ է, ինձ թվում է շատերի համար էլ, փորձում են դատավարությունը շոուի վերածել՝ զոհերի, տուժողների իրավահաջորդներին, ծնողներին բերելով դատարան»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ այդպես փորձում են այն հուզական ֆոնը պահել, ինչ որ 10 տարի պահել են։ Լ. Քոչարյանն ասաց, որ մեղադրանքում որևէ խոսք չկա զոհերի, տուժածների հետ կապված, բայց միևնույնն է՝ փորձում են պահել այդ հուզական ֆոնը։ Նրա խոսքով, հասկանալի չէ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը պետք է հրապարակի սեպտեբերի 17-ին։ Լ. Քոչարյանն ակնկալում է, որ ի կատար կածվի ՍԴ դատարանի որոշումն ու Ռ. Քոչարյանն ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Եթե Տիգրան Աբգարյանի մայրը ցանկանա, իմ փաստաբանները Լեոյում տեղի ունեցածի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
- Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
- Լևոն Քոչարյանն այցելել է նստացույց անողներին