Մխիթար Հայրապետյան. Քննարկվելու է «Շախմատ» առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաև դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։
Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝
• Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,
• Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,
• Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման և գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը,
• Քննարկել շախմատի առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները և թերությունները»,-ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը մասնակցել է «Շախմատը դպրոցներում» խորագրով գիտաժողովի բացմանը
- «Միջազգային մամուլում Հայաստանի մասին հիշատակումները շատ հաճախ վերաբերում են «Շախմատը դպրոցում» ծրագրին»
- Սմբատ Լպուտյան. «Շախմատը զարգանում է ամբողջ հանրապետությունում»
- Շախմատը կդասավանդվի 2-րդից 4-րդ դասարան` շաբաթական երկու անգամ