Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայանալ։
Հարցրեց՝ աշխատո՞ւմ եք։
Քոչարյանը հստակեցրեց.
-Հիմա՞։
Դատավոր-Մինչ կալանավորումը, որտե՞ղ եք աշխատել։
Ռոբերտ Քոչարյան-Մշտական աշխատանք այս պահին չունեմ։
Դատավոր -Գործի նյութերում նշված է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։
Ռոբերտ Քոչարյան-Այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ եմ, բայց դա չի համարվում մշտական աշխատանք։ Հայաստանում նման կարգավիճակ չկա, դժվարանում եմ հայաստանյան օրենսդրությամբ բացատրել, թե դա ինչ է։ Հանդիսանում եմ այդ ընկերության անկախ տնօրեն, դա չի ենթադրում մշտական ներկա գտնվել այնտեղ, ուղղակի խորհրդի նիստերին մասնակցել և տարբեր հարցերի վերաբերյալ կարծիք, եզրակացություն հայտնել։
Դատավոր-Առողջական խնդիրներ ունե՞ք։
Ռոբերտ Քոչարյան-Չէի ցանկանա առողջական խնդիրներից դատարանում խոսել։
Դատավոր-Ստացե՞լ եք մեղադրական եզրակացությունը։
Ռոբերտ Քոչարյան-Վաղուց, թե երբ չեմ հիշում։ Ավելի քան երկուս ու կես ամիս առաջ ու սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
- Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան