Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ընթացող դատական նիստում, դիմելով դատարանին, ասաց՝ խնդրում է միջնորդել փոխելու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, և առահասարակ ցանկացած խափանման միջոց՝ ի շահ իրավունքի գերակայության, ի բարօրություն Սահմանադրական դատարանի երաշխավորման։
Փաստաբանը որպես իր պահանջի հիմնավորում հիշատակեց ՍԴ որոշումը։
«Կարծում եմ, իրավունքի գերակայությունը առավել ևս մեր դատական իշխանության պարտականությունն է»,-ասաց Վարդևանյանը։
Նրա ելույթին հետևեցին ներկաներից մի քանիսի ծափահարությունները։
Դատավորը, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, հարցրեց, միանո՞ւմ է պաշտպանին, ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել։
«Միայն կավելացնեմ, որ այս ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամ։ Եվ տպավորություն է, որ այս գործով խախտման որևէ հնարավորություն բաց չեն թողել։ Սա անձնավորված է, սա քաղաքական հետապնդում է, արվում է իմ անձի նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ դատախազության համար օրենքը, կարծես, պլաստիրին լինի, ոնց ուզեն մեկնաբանեն»,-ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, իր տպավորությամբ, սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է, որը նշվելու է դասագրքերում։
«Այն ունենալու իր բացասական ու դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու բացասական հերոսները։ Տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որ գրում է ևս մեկ էջ այս պատմությանը։ Թե ինչպիսին է լինելու այդ էջը, կախված է Ձեզանից»,-ասաց նա՝ դիմելով դատավորին։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
- Լրագրողների պահանջով դատական նիստն ընդմիջվեց
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
- Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
- Հավանության արժանացավ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին