Ֆրանսիան արգելափակում է ֆեյսբուքի կողմից իր «լիբրա» կրիպտոարժույթի զարգացումը
Ֆրանսիան այսօր նախազգուշացրել է, որ կարգելափակի ֆեյսբուք սոցիալական ցանցի կողմից իր սեփական կրիպտոարժույթի զարգացումը Եվրոպայում։ Այս մասին գրում է arab news-ը։
Այս արգելքը պայմանավորվում է նրանով, որ այն կարող է սպառնալ կառավարությունների «դրամական ինքնիշխանությանը»:
«Ես ուզում եմ բացարձակապես պարզ ասել, որ այս պայմաններում մենք չենք կարող թույլ տալ կրիպտոարժույթի զարգացումը եվրոպական հողի վրա», - այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կոնֆերանսի բացման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը գնել են all.me-ի առևտրային հարթակից՝ ME թոքենի միջոցով
- Նոր կրիպտոարժույթի սրընթաց աճը. ME Token