Իրավունք 14:37 12/09/2019 Հայաստան

Կամ պետք է ապօրինի միջամտություններ անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում. վարչապետ

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններին։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:

Մասնավորապես, ըստ փոխնախարարի, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայումս հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար:

«Խնդիրը նրանում է, որ  հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ օրինակ նրանց հետ փոխկապակցված անձին։ Ավելին,  հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու և քննելու նպատակով: «Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննության ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել կատարված հանցագործությանը», - ընդգծեց արդարադատության փոխնախարարը։

Այսպիսով, նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բաnկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:
Միաժամանակ առաջարկվում է հանցագործությունների ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող է ներկայացվել նման միջնորդություն: Բացի այդ, քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, այսինքն՝ բանկային գաղտնիքի սահմանափակումը ենթարկվում է նախնական դատախազական հսկողության ինչպես հսկող դատախազի, այնպես էլ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից  նախքան դատական վերահսկողությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թեմայով տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել, հնչել են բազմաթիվ մտահոգություններ, մտավախություններ։

«Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում: Կիսապայքարն ընդունելի չէ: Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան, նրա փեսան ապօրինի կերպով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել: Այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան: Եւ իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է և գումարը ՀՀ-ից դուրս է բերվելու: Այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ կամ մենք պետք է շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, կամ պետք է լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես որևէ կասկած չլինի մարդկանց մոտ այս առումով: «Կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է: Մեկ տարի բոլոր հնարավոր ձևերով քննարկել ենք և քաղաքական որոշումը կայացրել ենq: Այս խնդիրը պետք է լուծվի և լուծվի հիմա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ եթե այդ գործարքն անկանխիկ՝ բանկային եղանակով է կատարվել, բացահայտվում է, իսկ եթե կանխիկ եղանակով է արվել, ի՞նչ լուծում են տալիս, ինչին ի պատասխան վարչապետը նշեց. «Իմ ասած դեպքը եթե բացահայտեինք, դրան պարզ բացահայտում կա. պետավտոտեսուչը կանգնեցնում է այն ֆուռը, որով գումարը  տեղափոխվում է, և այդպես բացահայտվում է»: 

Այնուհետև կատակեց՝ ասելով, թե պետք է ՃՈ-ին հակակոռուպցիոն գործառույթներ տալ:
«Քիչ հավանական է, որ այդ փողը բազմոցի մեջ պահած է  էլի ինչ-որ բանկից պետք է դուրս գա: Եթե մենք օրենքով իրավասու ենք գնալ, «դոշակի տակ պահած» փողը գտնել, պետք է համարժեք իրավասություն ունենանք նաև հաշվեհամարին պահած փողը գտնելու և փոխանցումը նայել։ Նկատի ունեմ՝ եթե մեկը պատուհանից թռնում է ու փողը հետը տանում է, մենք իրավունք ունենք պատուհանի տակ օպերաշխատող կանգնեցնել, որ նրան կբռնի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ հասարակությունը մտահոգվելու խնդիր չունի, քանի որ դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի, և պետք է հաստատվի գլխավոր դատախազի կամ տեղակալի կողմից։

«Չեմ կարծում, որ այս օրենքով խոչընդոտներ ենք ստեղծում»,- ասաց նա։

ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով էլ՝  նախագիծը երաշխիքների առումով ֆորմալ ձևով բավարարում է չափանիշերին, սակայն պրակտիկան պետք է շատ զգույշ գնա, քանի որ բոլոր երկրներում նման նախագծեր հաստատելուց զգուշացնում են՝  սա գայթակղիչ է իրավապահ մարմինների համար։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն էլ ներկայացրեց իրենց մոտ եղած դեպքերից մեկը, որ մի հիմնադրամի ղեկավար գումարները փոխանցել էր ամուսնու, դստեր, մոր հաշվեհամարներին, և չէին կարողանում նրանց հաշվեհամարները ստուգել, ինչի պատճառով նախաքննությունը 6-7 ամիս ձգձգվեց, և երբ այդ անձանցից մեկը ներգրավվեց որպես կասկածյալ, նոր ստացան բանկային գաղտնիք պարունակող տվյալները, որը նոր հիմք հանդիսացավ փողերի լվացման համար բավարար ապացույցներ ձեռք բերելու և դատարան ուղարկելու համար։

«Այստեղ ոչ մի անձի իրավունքների խոչընդոտման պրոցես չկա։ Մենք այսօր էլ, երբ կասկածյալի, մեղադրյալի նկատմամբ ստանում ենք այդ տվյալները, մենք բոլոր հաշվեհամարները ստանում ենք, ընդամենն այլ անձանց կարգավիճակն է»,- ասաց Հայկ Գրիգորյանը։

Վարչապետն էլ արձագանքեց. «Լավ ասեցիք, պարոն Գրիգորյան, քանի որ էս օրենքն ընդունելուց հետո էլ կոռուպցիոն գործերի քննության հետաձգման լեգիտիմ պատճառ չեք ունենա։ Եկեք շուտ-շուտ ընդունենք, էլի»։

Փոխվարչապետն Մհեր Գրիգորյանը սակայն շարունակեց իր մտահոգությունը հայտնել. «Կներեք, պարոն վարչապետ, բայց մինչև վերջ պետք է փորձեմ այնպես անել, որ զգույշ լինենք, քանի որ շատ վտանգավոր կարող է լինել»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ այսպես, թե այնպես զգույշ են, որից հետո Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Մի քիչ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հռետորիկան չի վկայում, որ զգույշ ենք, քանի որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կա 15 հոդված, որը հստակ նկարագրում է՝  հարակից տեղեկությունը համարվում է այլ հաճախորդի մասին տեղեկություն։ Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պետք  է զգույշ լինել, քանի որ սա չի արվում նրա համար, որ իրավապահ մարմինների աշխատանքը հեշտանա։ Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով մի հատ տեղեկատվական «բուկետ» վերցնեն և սկսեն սարքել քրեական գործերի շարան»։

Վարչապետը փորձեց հասկանալ փոխվարչապետի մտահոգությունը. «Պարոն Գրիգորյան, հիմա դուք ասում եք՝ եթե Ա-ին գաղտնալսում ենք, ապա ինքն ում զանգում է պետք է նրան միանգամից ավտոմատ չգաղտնալսե՞նք», Մհեր Գրիգորյանը նշեց, որ գաղտնալսման համար որոշակի ընթացակարգ պետք է պահպանել:

«Եթե ինձ չեք ուզում գաղտնալսել, իսկ մեկ ուրիշին ուզում եք, կամ իրավական պրոցեսը այնպես չէ, որ ինձ կարելի է գաղտնալսել, թող մեկը ինձ պատասխանի՝ ինչ իրավունք ունեն ինձ գաղտնալսել»,-ասաց նա:

Վարչապետն էլ արձագանքեց. «Դրա ամբողջ իմաստն այն է, որ իմանան, թե ում է զանգում և ինչ է ասում: Հակառակ դեպքում, հո գեղագիտական հաճույքի համա՞ր չենք գաղտնալսում»։
Մհեր Գրիգորյան էլ նկատեց, որ գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ և բարդ իրավական գործընթաց: Նրա խոսքով՝ եթե գաղտնալսումը հենց այնպես, որպես ապացույց ներկայացնեն, բոլոր գործերը կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և կպարտվեն։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}