Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին
Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:
«Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:Այսօր պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը, որի բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:
ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ»,- հայտնում են տեսչական մարմնից։
Հարակից հրապարակումներ`
- Գ. Ավետիսյան. Ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար
- Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի. ՍԱՏՄ
- 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
- Սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով. Արթուր Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին