Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին
Արմեն Ջիգարխանյանին սպասում են նոր թատերական սեզոնի առաջին պրեմիերայում՝ «Չարլիի մորաքույրը» բեմադրությունում։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը, որը ղեկավարում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:
Ըստ նրանց, դերասանն իրեն շատ լավ է զգում։ Ջիգարխանյանը ծրագրում է նաև ներկայանալ «Մոլիեր» ներկայացմանը։
Արմեն Ջիգարխանյանը նոր սեզոնի ներկայացումներում որպես դերասան չի ներգրավվի, այնուամենայնիվ, նա կմասնակցի յուրաքանչյուր բեմադրության՝ որպես գեղարվեստական ղեկավար:
Օգոստոսի 2-ին դերասանը երկարատև հիվանդությունից հետո անցկացրել էր թատերախմբի առաջին հավաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան