Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա
«Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ», - Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ՀԱՊԿ-ը վերաբերում Ադրբեջանի հետ համագործակցությունը, արդյ՞ոք դիտարկվում է հնարավորություն, որ Ադրբեջանը ստանա ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ:
Նա նշեց, որ իրենք ժամանակին մեկ ընտանիք են եղել, ընդհանուր շատ բան ունեն, դա վերաբերում է նաև բոլոր նախկին հանրապետությունների ռազմական ուժեր որոշակի հավասարակշռությանը։
«Մենք վարում ենք շատ կշռադատված և մտածված քաղաքականություն ՀԱՊԿ բոլոր երկրների և Ադրբեջանի հետ՝ կապված ռազմատեխնիկական համագործակցության հետ», - ասաց Յուրի Բորիսովը:
Ռուսաստանի փոխվարչապետնը նշեց, որ ՀԱՊԿ-ում որոշումը կայացվում է հավաքական, քննարկումներից հետո, եթե Կազմակերպությունը որոշում կայացնի, որ նման անհրաժեշտության կա, այն կընդունվի ՀԱՊԿ կանոնադրությանը, կանոնակարգին համապատասխան։
Նրա խոսքով, ՌԴ-ն շահագրգռված չէ հակամարտություն սրմամբ, այլ ամեն օգնելու է հակամարտության կարգավորմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս. Ռուբինյան
- Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ միայն նրա համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի. Արման Բաբաջանյան
- ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի անուղղակի ազդեցություն, բայց կշիռ՝ ոչ. ԱԳ փոխնախարար
- Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորում ՀՀ սահմանները, և ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը.168.am
- Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին