Դատարանի դիմացից մի քանի քաղաքացիների ոստիկանություն տարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմացից ոստիկանները թևանցուկ տարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արամ Հարությունյանին։
Լրագրողները հետաքրքրվեցին, ի՞նչ է նախորդել։
«Ինձ ասել է թուրք ու անիծել է իմ երեխային։ Եվ ստացավ արժանի պատիժ»,-ասաց նա։
Այդ ընթացքում մի երիտասարդ տղամարդ պառկեց գետնին, ասացին, վատ է զգում, ահազանգով դեպքի վայր ժամանակեց շտապ օգնության մեքենան։ Ներկաներն ասում էին, նրան հարվածել են։
Քիչ անց վիճաբանություն առաջացած Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանի ու ևս մի քաղացու միջև։ Իրար հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց հետո ոստիկանության մեքենայով մի քանի տղամարդու տեղափոխեցին ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան