Խուզարկումներ՝ Նավալնիի գրասենյակներում ու կողմնակիցների մոտ
ՌԴ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկումներ են կատարում բլոգեր Ալեքսեյ Նավալնիի աջակիցների և նրա հակակոռուպցիոն հիմնադրամի (ФБК) շտաբում Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Այս մասին այսօր լրագրողներին հաղորդել է «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը, որի փաստաբանները իրավաբանական օգնություն են ցուցաբերում խուզարկվողներին:
Չիկովը նշել է, որ ընդհանուր առմամբ, երկրում միաժամանակյա 100 խուզարկություններ ու քննչական գործողություններ են կատարվում Բալակովո, Բելգորոդ, Վլադիվոստոկ, Վորոնեժ, Եկատերինբուրգ, Իրկուտսկ, Կազան, Կեմերովո, Կրասնոդար, Կրասնոյարսկ, Կուրգան, Լիպեցկ, Մուրմանսկ, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Պենզա, Պերմ, Օմսկ, Օրենբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Սարատով, Ստավրոպոլ, Տամբով, Տոմսկ, Տյումեն և մի շարք այլ քաղաքներում։
Խուզարկություններն իրականացվում են Մոսկվայի դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումների հիման վրա:
Ինչպես գրում է Tass-ը, իրավապահ մարմիններից այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում