Christie's-ը վաճառում է Բենքսիի աշխատանքների պատճեները
Լոնդոնյան Christie's աճուրդային տունն առ-ցանց վաճառում է փողոցային անհայտ նկարիչ Բենքսիի աշխատանքների պատճեները։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, աճուրդը ստացել է նկարչին բնորոշ սադրիչ անվանում՝ «Banksy: I can"t believe you morons actually buy this s***» (Բենքսի. Ես չեմ կարող հավատալ, որ դուք, հիմարներդ, իրոք գնում եք սա***»):
Արտահայտությունը վերացված է նկարիչ սկանդալային աշխատանքներից մեկից՝ «Morons» («Հիմաներ»)։ Դրա պատճենը ներկայացվել էր նաև 2007 թ. աճուրդում և գնահատվել էր 15-22 հազար դոլար։
Ամենաթակ լոտը Բենքսիի 2004 թվականի «Աղջիկը փուչիկով» աշխատանքի պատճենն է։ Այդ նկարը 2018 թ. նոյեմբերին Sotheby's աճուրդում ինքնաոչնչացվել էր։ Աճուրդում ներկայացված տարբերակում աղջկա ձեռքից թռչող փուչիկը ոչ թե կարմիր է, այլ ոսկեգույն։ Լոտի գինը 185-307 հազար դոլար է։
Բենքսին ժամանակակից արտ-սթրիս ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Սուր սոցիալական թեմաներով գրաֆիտիները հայտնվում են աշխարհի ամենամեծ քաղաքներում, իսկ նրա աշխատանքները հայտնի աճուրդներում մեծ պահանջարկ ունեն։ Միաժամանակ հեղինակին հաջողվում է մինչ այժմ մնալ անհայտ։
Հարակից հրապարակումներ`
- Ժորժ Պոմպիդու կենտրոնում գողացել են Բենքսիի նկարը
- Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը
- Լրագրողը պարզել է, թե ինչպիսի տեսք ունի Բենքսին
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում
- Բենքսիի 4,5 տոննանոց գրաֆիտին տարվել է պատկերասրահ
- Բենքսին՝ Վենետիկի բիենալեի չհրավիրված հյուրը
- Բենքսիի նոր գրաֆիտին՝ Վենետիկում
- Բենքսին՝ Աթենքում իր աշխատանքների ցուցահանդեսի մասին
- Բենքսիի նկարը «վնասազերծել» են և ցուցադրել Բադեն-Բանդենում
- Փարիզում գողացել են Բենքսիի նկարով դուռը