Լրագրողների պահանջով դատական նիստն ընդմիջվեց
Ընթացող դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ հիմքեր ունեն մեղադրող դատախազին ինքնաբացարկի միջնորդություն հայտնել։
«Բացարկի հիմքերի մեջ կա քաղաքական վերաբերմունքը դատավարության կողմերի մեկի նկատմամբ։ Սակայն այս առումով մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք ու չենք ուզում, որ մեր կողմից հայտնած բացարկի արդյունքում խափանման միջոցի հարցի քննությունն անգամ մի փոքր հետաձգվի»,-ասաց Ալումյանը։
Յուրի Խաչատուրովի փաստաբանն էլ ասաց, դատախազին ինքնաբացարկի ու բացարկի հիմքեր ունի, սակայն հաշվի առնելով որ առկա է անհապաղ քննարկման հարց, չի ներկայացնում։
Քանի որ ապակուց այն կողմ գտնվող դատավարության մասնակիցների խոսքը լսելի չէր դահլիճում մյուս կողմում գտնվող լրագրողների համար, նրանք պահանջեցին ընդմիջել նիստն ու կարգավորել խնդիրը։
Դատավորը հայտարարեց ընդմիջում։ Խնդրեց դատավարության մասնակիցներին հնարավորինս մոտ դնել բարձրախոսները։
Հիշեցնենք, որ այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Լևոն Քոչարյան. Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ամեն ինչն ուղղորդված է
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին