Սեյրան Օհանյան. Այս պահին ամենակարևորը, որ ՀՀ երկրորդ նախագահն ազատության մեջ լինի
«Այս պահին ամենակարևորը, որպեսզի Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի և նա ազատության մեջ լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա եկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Սեյրան Օհանյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, որովհետև անհիմն է։
Դատարան է եկել նաև Արմեն Գևորգյանը։ Նա էլ ասաց, որ բարձր տրամադրությամբ է եկել։ Դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը, նշեց. «Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»։
Դատական նիստին ներկայացավ Յուրի Խաչատուրովը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Միայն մեկ հարցի՝ ընդունո՞ւմ եք, որ սահմանադրական կարգը տապալվել է, պատասխանեց. «Ոչ»։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Համոզված եմ, որ ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը չի ընկրկի դժվարության առաջ
- Սեյրան Օհանյան. Վստահեցնում եմ` ես այսօր էլ ձեզ հետ եմ
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան