Ստեփան Դանիելյան. «Մարտի 1-»-ի գործը բացելը հեշտ է, իսկ փակելը` շատ դժվար
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում «Մարտի 1»-ի դատավարությամբ:
«Գործը բացելը հեշտ է, իսկ փակելը` շատ դժվար:
Ինչո՞ւ:
Այս դատավարությունը երկար է ձգվելու, գուցե տարիներ ու հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում կարող են կառավարություններ փոխվել, ապա այդ գործը շատ հետաքրքիր շրջադարձներ է կարող ունենալ` նոր վկաներով ու նոր մեղադրյալներով: Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ և նրանց թիկնապահներ, «պատահական անցորդներ», քննիչներ ու դատախազներ և այլն:
Գործը կարող է ժամանակագրական տարածում ունենալ ու իր մեջ ներառել նաև 1996-ի դեպքերը` որպես նախապատճառ ու դրա համար օրենքի սրամիտ մեկնաբանություններ են արվելու ու քննվելու են նաև այդ դեպքերին նախորդող ելույթները ու դրանց մեջ առերևույթ առկա քրեական օրենսգրքի ու սահմանադրության խախտումները, կամ դրան միտված հրապարակային սպառնալիքները: Գործը ունենալու է ենթագործեր` նոր հոդվածներ, նոր մեղադրանքներ: Այնպես որ դատավորների քանակի խնդիր է առաջանալու:
Մի խոսքով, դա ծուղակ է մի շատ լայն շերտի համար, հետաքրքիր է լինելու: Նման դատավարությունները կարևոր դերակատարություն են ունենում պետականաշինության գործում` նոր սկզբունքներ են ձևավորվում ու հասարակությունները դասեր են քաղում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Քոչարյանի պաշտպան. «Մարտի 1»-ի գործը նման գործողություններով ապականելն անընդունելի եմ համարում
- ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն անում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան
- Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1»-ի քննությունը տարվել է կոծկելու ուղղությամբ
- Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները